Հայոց լեզու և գրականություն

Թեստ

1. Սխալների ուղղում .

վախում եմ-վախենում եմ
բազմիցս անգամ-բազմիցս
հազվադեպ է պատահում-հազվադեպ
ուրիշ այլ մարդիկ-ուրիշ մարդիկ
խոսքը քեզ է վերաբերվում- խոսքը քեզ է վերաբերում
ճապոնուհի մարզուհի-ճապոնացի մարզուհի
ձեր պես-ձեզ պես
ի օգուտ-հօգուտ
խոստովանվել-խոստովանել
փախնել-փախչել
կապնվել-կապվել
զանգվել-զանգել
երիցս անգամ-երիցս
ներ է դնում-ներդնում է
թողել-թողնել
սիրահարվել մեկի վրա-սիրահարվել մեկին
Այս մասերը միացներով` բառեր կազմեք.
հոգի+վիճակ-հոգեվիճակ
հոգի+ որդի-հոգեորդի
ոգի+ավորված-ոգևորված
տարի+վերջ-տարեվերջ
գինի+ավետ-գինեվետ
ոսկի+վառ-ոսկեվառ
ալի+հեր-ալեհեր

3.Հետևյալ բառակապակցությունների իմաստը մեկ բառով արտահայտեք.
ա. գետի սկիզբ առնելու տեղը-ակունք
բ. լեռան ստորին մասը-ստորոտ
գ. ձկների խումբը-վտառ

4. Մաքուր բառին առնվազն 5 հոմանիշ գրեք:
Մաքուր-պարզ, անաղարտ, վճիտ, զուլալ, ջինջ, ականակիտ, անապական, մաքրամաքուր

5. Կապույտի երանգներ մատնանշող բառեր գրեք:
Կապույտ-երկնագույն, լուրթ, ծավի, մավի, լաջվարդ, կապուտակ, բիլ

6. Հետևյալ բառերի սեռականը կազմեք.
կատու-կատվի
Լուսինե-Լուսիներ
արքա-արքայի
վերարկու-վերարկուի
ափսե-ափսեի
առու-առվի
ձու-ձվի
լու-լուի
ժողովածու-ժողովածուի
Սարո-Սարոյի
մեղու-մեղվի
տղա-տղայի
այգի-այգու

Աղբյուրը` Պետրոս Բեդիրյան, «Հայոց լեզվից հարցարան»

7. Լրացրե՛ք բաց թողնված տառերը.

Զվարթնոց, զորավիգ, եղրևանի, իննսունինը, սրնքակալ, փողք, թատերասեր, Կիլիկիա, իդեալական, թանկագին, խափշիկ, վարքագիծ, կռճտացնել, հավակնորդ, հղփանալ, ողկույզ, ոգելից, արդուկ, հոգնաբեկ, քարանիվ, ակադեմիա, աղոթք, քննախույզ, ախորժալուր, հորթուկ, ձերբազատվել, խորշոմ, արծիվ, անըմբռնելի, պճնվել, փտախտ, ասացվածք, խաբկանք, մեղմորեն, ամբարիշտ, մրրկասույզ, բնօրրան, վշտալլուկԱնէանալ, լուսնէջք, ,օրեցօր, էմալե, ոսկեծոպ, գինարբուկ(ծաղիկ), դեղձան, բարբառ, ցորնամրիկ, մանրազնին, գինարբուք(խնջույք), թմբլիկ, այծենակաճ, ամֆիթատրոն, գնորդ, ակաղձուն, ձգձգել, վաղօրոք, ակնդետ, հոտնկայս, որևէ, երբևիցե, Լիլիա, դշխոյական, խարխափել, անհարկի, տրտմաշուք, վարկաբեկել, կցկտուր, խառնիճաղանջ, դասալիք, անցուդարձ,հօդսցնդել, ալեծուփ, կցորդ, միջնադար, ուղտ(կենդանի), ուխտ(երդում), ապաշնորհ, ընդդեմ, ամբարիշտ, հելլեն, միլիոն, հոգեվարք, օթևան, շեղջ(կույտ), փղձկալ, մածուցիկ, հեծկլտալ, երիզորդ, բարձիթողի, լյարդ, այծյամ, ջրէջք, շոգ, գոգնոց, բարակ(քերծե):- 3 միավոր

8. Ուղղե՛ք տրված տեքստի կետադրական, ուղղագրական,շարահյուսական սխալները.
ԳԵՂԱՐԴ


Գեղարդը գտնվում է Երևանից հարավ-արևելք,նրանից երեսունհինգ կիլոմետր հեռավորությաև վրա: Տեղադրված է Ազատ գետի վերին հոսանքում՝ նրա աջ ափին՝ պատմական Գեղարդաձորում։ Գեղարդը համարվում է հայրենի տեսարժան վայրերից մեկը, որը, հայ վարպետների ու ճարտարապետների անսովոր ու դժվարին աշխատանքով, միակտուր քարից կերտված վանք է, որը ունի երկհարկանի քարակերտ տաճարներ և դրան կից էլ՝եկեղեցի։
Քանի որ վանքը կերտվել է լեռա լանջին՝այրերի մեջ դրա համար էլ ժամանակին ստացել է Այրիվանք կամ Քարայրերի վանք անունը։
Սակայն ժամանակի ընթացքում՝ 14-րդ դարից, Այրիվանք կամՔարայրերի վանք անվանմանը փոխարինեց Գեղարդ անունը,երբ այստեղ`որպես ավելի ապահով վայր,ս Էջմիածնից տեղափոխվեց ավանդական Գեղարդը։
Նախ՝մի քանի խոսք Գեղարդի մասին, որից առաջացել է Այրիվանքի նոր անունը։
Գեղարդը զենքի մի տեսակ է՝ բաղկացաւծ փայտե կոթից,որի գլխին ամրացած է տափակ,եռանիստ,սրածայր,երկաթյա տեգ։
Այն Գեղարդը, որով` ըստ Նոր Կտակարանի Գողգոթայում խաչված Քրիստոսի կողքը խոցեց հարյուրապետը, քրիստոնեական աշխարհի համար դարձավ սրբություն։ Ինչպես ասվեց,այդ նվիրական տեգը`Գեղարդը պահվում էր ս Էջմիածինում՝ մինչև տասնչորսերորդ դարը։
Բայց պատմական իրադրությունների անբարենպաստ պայմանների և հատկապես`մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով հայ ժողովրդի համար ստեղծվեց մռայլ և անապահով ժամանակաշրջան։
Ուստի, հարկ եղավ Գեղարդը Էջմիածնից տեղափոխել ավելի ապահով մի անկյուն՝ թշնամու աչքից հեռու։ Մոտ հինգ դար այստեղ պահվեց Գեղարդը,և ժողովուրդը Այրիվանք ուխտ գնալիս, ուղղակի ասում էր Գնում են ս. Գեղարդ՝ ուխտի կամ Գնում ենք Գեղարդավանք։ Ժամանակի ընթացքում էլ նվիրագործվեց վերջին անունը։
Գեղարդ անունը ստացավ ոչ միայն վանքը,այլև Գեղամա լեռների մի ճյուղը, որը ձգվում է դեպի հարավ: Նա է առաջացնում այն կիրճը, որով հոսում է Ազատ գետի վերին հոսանքը։ Ձորը նույնպես կոչվեց Գեղարդաձոր։
Գեղարդի դիրքը շատ բանաստեղծական է, կլիման առողջարար։ Անցյալում նա Էջմիածնի միաբանության համար ամառանոցային վայր է եղել։
Ինչ վերաբերում է ավանդական Գեղարդին, ապա այն կրկին Էջմիածին բերվեց (ուր մնում է մինչև օրս) և հայոց եկեղեցու նվիրական ու վավերական հնությունների հետ պահվում է վանքի թանգարանում:-4 միավոր

9.Վերը նշված տեքստը կրճատիր՝ թողնելով միայն կարևոր մանրամասները, խոսքը դարձնելով հնարավորինս հակիրճ:
Գեղարդը գտնվում է Երևանից հարավ-արևելք, նրանից երեսունհինգ կիլոմետր հեռավորությաև վրա՝ պատմական Գեղարդաձորում: Այն սկզբում կոչվել է Այրիվանք, սակայն ժամանակի ընթացքում այն վերանվանվեց Գեղարդ, երբ այստեղ ս. Էջմիածնից տեղափոխվեց ավանդական Գեղարդը:
Գեղարդը զենքի մի տեսակ է ՝բաղկացաւծ փայտե կոթից, որի գլխին ամրացած է տափակ, երկաթյա տեգ։ Մոտ հինգ դար այստեղ պահվեց Գեղարդը,և ժողովուրդը Այրիվանք ուխտ գնալիս, ուղղակի ասումէր Գնում ենք ս. Գեղարդ՝ուխտի կամ Գնում ենք Գեղարդավանք։ Այստեղից էլ կոչվեց Գեղարդ: Ժամանակի ընթացքում էլ նվիրագործվեց վերջին անունը։ Գեղարդ անունը ստացավ ոչ միայն վանքը,այլևԳեղամա լեռների մի ճյուղը և ձորը: Ինչ վերաբերում է ավանդական Գեղարդին,ապա այն կրկին Էջմիածին բերվեց (ուր մնում է մինչև օրս) և հայոց եկեղեցու նվիրական ու վավերական հնությունների հետ պահվում է վանքի թանգարանում:



Վահան Տերյանի Պետական Գործունեությունը






Վահան Տերյանի պետական գործունեությունը կարելի է համարել 1917 թվականի հունվարը, եթե նկատիունենանք Սուխումիի այսպես կոչված <<բունտը>> (<<Сухумская лавушка>>-ն), Տերյանի գլխավորած՝հիվանդների հեղափոխության ելույթն այն հանգստավայրում ,որտեղ բուժվում էր:Սակայն այս ելույթիմանրամասները չեն արձանագրված,բայց հաստատված է, որ դա ուղղված է Ցարական կառավարության,թալանչիական պատերազմի դեմ:
Վահան Տերյանի պետական գործունեություններից՝
· Տերյանի իրենց գյուղում եղած ժամանակ իմանալով հարևան գյուղի բնակիչների՝ փոկացիների հողային վեճինվերաբերվող գործի մասին,որը ցարական չինովնիկների կաշառկերության պատճառով իսպառ խճճված է լինում,իր վրա է վերցնում փոկացիների շահերի պաշտպանությունը:Ծանոթանալով գործին, նա ճառով հանդես է գալիսդատական նիստում, և գործն իր արդարացի ու վերջնական վճիռն է ստանում:
· Տերյանի համար բախտորոշ օր հանդիսացավ 1917 թվականի 3-ը (16-ը):Նա գտնվում էր տասնյակ հազարավորայն մարդկանց մեջ, որոնք այդ օրը հավաքվել էին Պետրոգրադի ֆինլանդական կայանում և սպասում էինռուսական պրոլետարական հաղափոխության կազմակերպիչ, բոլշևիկների առաջնորդ Լենինի գալստյանը:
· Տերյանը Լենինին առաջին անգամ տեսավ զրահապատի վրա կանգնած, ռուսական պրոլետարիատինսոցիալիստական հեղափոխության կոչ անելիս:Այդ կոչը հարյուր հազարավոր մարդկանց հետ ոգևորեց նաևպոետին, և նա ձայնեց <<երկիր դարավոր մշակների>>:Այդ կոչից հետո Տերյանը 1917 թվականի ապրիլինկոմունիստական պարտիայի շարքերն է ընդունվում :
· 1917 թվականի նոյեմբերի կեսերին՝ Ազգժողկոմատը Արևմտյան Հայաստանի հարցը Ժողկոմսովետի քննարկմաննախապատրաստելու նպատակով հանձնարարում է Վահան Տերյանին գրել զեկուցագիր ԱրևմտյանՀայաստանի վիճակի մասին:
<<Թյուրքահայաստանի ճակատագրի խնդիրը եղել է Հայ կյանքի ամենասուր, ամենածանր և ամենացավոտհարցը>>:Այս խոսքերով է սկսում <<Զեկուցագիր Թյուրքահայաստանի մասին>> պատմականփաստաթուղտը:1917 թվականկի դեկտեմբերի 29-ին Ժողկոմսովետը ընդունում է հատուկ դեկրետ<<Թյուրքահայաստանի մասին>>:


Օգտվել եմ՝
Ս.Ալիխանյան գրքից, Երևան, 1956թ.


Մշակեց՝ Կառլեն Առուստամյանը
Խորհրդատու՝ Մարգարիտ Սարգսյան

















Комментарии

Популярные сообщения