Պատմություն


                                                     ԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ


Անին միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր քաղաքն էր. V–IX դարերում եղել է ամրոց, X–XI դարերում` Հայաստանի մայրաքաղաքը, IX–XIV դարերում` տնտեսական և մշակութային կենտրոն: Ունեցել է շուրջ 100 000 բնակիչ: Քաղաքն անունն ստացել է Դարանաղի (Կամախ) գավառի Անի բերդաքաղաքից, որը հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր: Առաջին անգամ հիշատակվել է V դարում:


Անին կառուցվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում` Ախուրյան և Անի (Ալաջա) գետերի միախառնման վայրում: Ներկայումս անբնակ է, գտնըվում է Թուրքիայի Կարսի նահանգում` հայ-թուրքական սահմանի մոտ` Գյումրիից 30 կմ հարավ-արևմուտք:
Մատենագրության մեջ Անին առաջին անգամ հիշատակվում է V դարում (Եղիշե, Ղազար Փարպեցի): IX դարի սկզբին Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով: Դարավերջին Անին արդեն գյուղաքաղաք էր: 961 թ-ին Աշոտ Գ Ողորմած Բագրատունին արքունիքը Կարսից փոխադրել է Անի և այն հռչակել Հայաստանի նոր մայրաքաղաք:
Անին աննախադեպ զարգացման է հասել Գագիկ Ա թագավորի օրոք (989–1020 թթ.): Քաղաքն առևտրական կապերի մեջ է եղել Բյուզանդիայի, Պարսկաստանի, Չինաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի, Միջին Ասիայի հետ: Գագիկ Ա-ի մահից հետո նրա որդիների՝ Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի միջև սկսված գահակալական պայքարի ու ներքին երկպառակությունների հետևանքով Բագրատունիների թագավորությունը թուլացել է: Երկյուղելով բյուզանդական բանակի ներխուժումից՝ թուլակամ և անժառանգ Հովհաննես-Սմբատը 1023 թ-ին Անին մերձակայքով կտակել է Բյուզանդիային:
Աշոտ Դ-ի (1040 թ.) և Հովհաննես-Սմբատի (1041 թ.) մահից հետո, երբ Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսն ու Վեստ Սարգիս իշխանը բյուզանդական արքունիքի հարկադրանքով փորձել են հանձնել Անին, հանդիպել են հայրենասեր ուժերի հուժկու դիմադրությանը: Սպարապետ Վահրամ Պահլավունու ջանքերով 1043 թ-ին Հայոց թագավոր է հռչակվել Աշոտ Դ-ի որդին՝ Գագիկ Բ-ն: 1043–44 թթ-ին բյուզանդական զորքերը քանիցս պաշարել են Անին, սակայն հայկական զորքերի և աշխարհազորի դիմադրության շնորհիվ Անին մնացել է անառիկ: Գագիկ Բ-ի ձերբակալումից և Վահրամ Պավլավունու զոհվելուց հետո բյուզանդացիները 1045 թ-ին նվաճել են քաղաքը: 1064 թ-ին Անին գրավել են սելջուկյան թուրքերը: 1072–1199 թթ-ին Շադդադյան ամիրայության տիրապետության (ընդմիջումներով) օրոք քաղաքը կորցրել է արհեստների ու առևտրի կենտրոնի նշանակությունը:
1119 թ-ին Անին ազատագրել են Զաքարյանները և դարձրել իրենց իշխանապետության կենտրոնը: Պատմիչներն այդ ժամանակաշրջանի Անին հիշատակում են «մեծ», «տիեզերական», «քաղաքամայր» և այլ անուններով: Քաղաքը կառավարել է ավագների խորհուրդը՝ քաղաքապետի գլխավորությամբ: Անին արհեստագործության խոշոր կենտրոն էր, որտեղ աննախադեպ զարգացման են հասել մետաղագործությունը, զինագործությունը, ոսկերչությունը, պղնձագործությունը, մանածագործությունը, որմնադրությունը, քարգործությունը և այլ արհեստներ:
1236 թ-ին մոնղոլները գրավեցին Անին: Անեցիների 1249 և 1260 թթ-ի ապստամբությունները դաժանորեն ճնշվել են: XIII–XIV դարերում` մոնղոլների, հետագայում թուրքական ցեղերի ճնշման և ծանր հարկերի հետևանքով անեցիներն ստիպված էին մեծ խմբերով գաղթել Վրաստան, Հարավային Ռուսաստան (Աստրախան, Ղրիմի քաղաքներ), ավելի ուշ՝ Ղրիմից Կոստանդնուպոլիս, Գալիցիա ու Լեհաստան, Դոն գետի ափին հիմնել են Նոր Նախիջևան քաղաքը (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում): XIV դարի 60-ական թվականներին Անին ավերել են մոնղոլ-թաթարական ցեղերը, XVI–XVIII դարերում ամբողջովին ամայացել է: 1878 թ-ին Անին անցել է Ռուսաստանին, 1920 թ-ին՝ հանձնվել Թուրքիային:
Տարբերակում են Անիի քաղաքաշինության պատմության Կամսարականների (IV–VII դարեր), Բագրատունիների (X–XI դարեր), Շադդադյանների (1072–1199 թթ.՝ ընդհատումներով) և Զաքարյանների (XIII դարի 1-ին կես) շրջաններ: Կամսարականների շրջանից պահպանվել են V դարի ամրոցի որձաքարերով կառուցված պարսպի մնացորդները, VII դարի թաղածածկ «պալատական» եկեղեցին և կրկնահարկ մատուռ-տապանատունը: Աշոտ Գ Ողորմածի կառուցած Աշոտաշեն պարիսպներն ամփոփել են ներքնաբերդը և քաղաքը: Սմբատ Բ-ն 989 թ-ին կառուցել է քաղաքի Սմբատաշեն պարիսպները, որոնք տեղ-տեղ զարդարված են բարձրաքանդակներով, խաչքարերով ու արձանագրություններով:
Անիի մատույցներում եղել են պաշտպանական ամրոցներ (Տիգնիս, Մաղասաբերդ), կառուցվել մեծաթռիչք քարե կամուրջներ, որոնք բացառիկ էին միջնադարում: Միջնաբերդի բարձրադիր մասում տեղադրված էր արքունի պալատը, որի դահլիճներից պահպանվել է երկար միջանցքը (50 մ): X դարի վերջին Կամսարականների ամրոցը համալրվել է պալատական շենքերով, դարձել նորակառույց Անիի միջնաբերդը:


Անին եղել է քաղաքային ճարտարապետության զարգացման նշանավոր կենտրոն: Անիի ճարտարապետության դպրոցը, ձևավորվելով X դարում, որոշակի հետք է թողել նաև եվրոպական և այլ երկրների ճարտարապետության վրա: X դարի վերջին – XI դարի սկզբին ճարտարապետ Տրդատը կառուցել է Մայր տաճարը և Գագկաշենը, որտեղ նրա մշակած սկզբունքները պահպանվել և կիրառվել են նաև XII–XIV դարերում: Անիում կառուցվել են նաև Պարոնի, Սարգսի պալատները, Բախտաղեկի, Տիգրան Հոնենցի, Աղջկաբերդի Փրկչի, Հովվի, Սբ Առաքելոց, Աբուղամրենց Սբ Գրիգոր և այլ եկեղեցիներ:
IX–XIII դարերում Անին նաև գիտության կենտրոն էր՝ բազմաթիվ դպրոցներով, գրչատներով: Անիի հռչակավոր բարձրագույն դպրոցում (XI–XIII դարեր) տարբեր ժամանակներում դասավանդել են Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Սարկավագը, Մխիթար Անեցին և ուրիշներ: Անիի մանրանկարչության դպրոցը գործել է մշակութային աշխույժ միջավայրում. այստեղ գրվել և ընդօրինակվել են ձեռագիր մատյաններ: Մանրանկարչությունն Անիում վերելք է ապրել XIII դարի 1-ին տասնամյակներին: Մեզ են հասել Հովհաննեսի 3 ձեռագրերը, Մարգարեի նկարազարդած «Հաղպատի Ավետարանը» (1211 թ.), գրիչ և մանրանկարիչ Իգնատիոս Հոռոմոսցու «Բագնայրի Ավետարանը» (1232 թ.) և այլն:
Անիի մանրանկարչության դպրոցի նշանավոր ձեռագրերից է Աբաս նկարչի հայտնի մատյանը, որի խորանների հեղինակը Իգնատիոսն է: 1298 թ-ին ձեռագիր է ընդօրինակել և ծաղկել Եղբայրիկը, տերունական և ավետարանիչների պատկերները նկարել է Խաչատուրը: Անիից մեզ հասած վերջին ձեռագիրը XV դարի սկզբին գրել է քաղաքի եպիսկոպոս Հովհաննես Ոսկեփորիկը: Անիի հաճախակի ավերումների և անեցիների արտագաղթի հետևանքով բազմաթիվ ձեռագրեր կորել են, սակայն պահպանված փոքրաթիվ մատյաններն անգամ վկայում են բարձր զարգացման հասած մանրանկարչության դպրոցի և մշակույթի մասին:



Բագրատունյաց թագավորության հաստատումը

 Բագրատունիները նախարարական, ապա արքայական տոհմ էին Հայաստանում (IX–XI դարերում): 922 թ-ից կրել են Շահնշահ Հայոց և Վրաց տիտղոսը: Վրաստանում սկզբնավորել են վրաց Բագրատունիների արքայատոհմը (IX–XIX դարեր):


Արշակունյաց «Գահնամակում» Բագրատունիների տոհմը հիշատակվում է երկրորդը (Սյունյաց նախարարությունից հետո): Նրանց է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը, և հաճախ, ըստ իրենց պաշտոնի, անվանվել են Ասպետունի: Բագրատունիների ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր, իսկ Արշակունիների թագավորության վերացումից (428 թ.) հետո՝ նաև Այրարատ նահանգի Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով:
V դարի վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան: VII–VIII դարերում Բագրատունիները ներքաղաքական պայքարում մրցակցում էին Մամիկոնյանների հետ: VII դարում հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին: VIII դարում (արաբական տիրապետության պայմաններում) Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները և քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս մղել Մամիկոնյաններին: VIII դարի վերջին նրանք հաստատվել են նաև Տայքի նահանգում ու Կղարջք գավառում (Գուգարքի նահանգ), իսկ IX դարի վերջին Վրաստանում հիմնել են վրաց Բագրատունիների (վրացերեն՝ Բագրատիոնի) արքայատունը, որոնց ականավոր ներկայացուցիչներից էին Դավիթ Շինարարը (1089– 1125 թթ.), Գեորգի III-ը (1156–84 թթ.), Թամար թագուհին (1184–1213 թթ.):
IX դարի սկզբին Բագրատունիներն իրենց տիրույթներին են միավորել Տարոնը, Շիրակը, Արշարունիքը, Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը, ապա` Այրարատի Ոստան Հայոցը: Այս շրջանում նրանց տոհմական կենտրոնը Բագարան քաղաքն էր: IX դարից Բագրատունիները դարձել են Հայաստանի ամենաազդեցիկ նախարարական տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը նախ՝ որպես Հայոց իշխան, ապա՝ իշխանաց իշխան և Հայոց թագավոր (885 թ-ից):
Բագրատունիների արքայատան և թագավորության (885–1045 թթ.) հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է: Նա 855 թ-ից եղել է Հայոց սպարապետ, 862 թ-ին Արաբական խալիֆությունից ստացել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխանի տիտղոսը: Նրան է հանձնվել նաև հարկահանության իրավունքը, որի շնորհիվ հարկերը կրճատվել են երեք անգամ: Աշոտ Բագրատունին վերակազմել է բանակը. նրա թվաքանակը հասցրել է 40 հզ-ի, սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին: Երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը Բագրատունիների ձեռքում էր: Պատմիչի խոսքով՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը:
869 թ-ին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը վճռել է Աշոտին հռչակել թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին: Վերջինս 885 թ-ին ստիպված արքայական թագ է ուղարկել Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչել Հայոց, Վրաց ու Աղվանից արքա: Բյուզանդիայի հայազգի Վասիլ (Բարսեղ) I կայսրը նույնպես արքայական թագ է ուղարկել և դաշինք կնքել Հայաստանի հետ: Կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցին 885 թ-ին երկրի իշխանների ու հյուրերի ներկայությամբ Բագարանում Աշոտ Բագրատունուն օծել է Հայոց թագավոր, որով միջազգային ճանաչում է ստացել Հայաստանի փաստական անկախությունը, և վերականգնվել է 457 տարի առաջ կործանված հայկական թագավորությունը:
Աշոտ Ա-ն ամրապնդել է Հայոց թագավորությունը և իր գերիշխանությանը ենթարկել ոչ միայն Վրաց և Աղվանից իշխաններին, այլև հարևան արաբ ամիրությունները: Աշոտ Ա Մեծի քաղաքականությունը շարունակել է որդին և հաջորդը՝ Սմբատ Ա-ն, որը մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Երազգավորս (Շիրակավան): Նա չեզոք դիրք է գրավել խալիֆության և Բյուզանդիայի միջև` նպաստելով Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացմանը: 893 թ-ին բարեկամության և առևտրական նոր դաշինք է կնքել Բյուզանդիայի հետ: Սմբատ Ա-ն ամրապնդել է թագավորական իշխանությունը ողջ Հայաստանում և Եգերքում՝ մինչև Սև ծովի ափերն ու Վիրք, ընդհուպ` Ալանաց դուռը:
908 թ-ին արաբների աջակցությամբ Բագրատունյաց թագավորությունից անջատվել է Վասպուրականը և վերածվել առանձին թագավորության. առժամանակ ջլատվել է երկրի միասնությունը: 909 թ-ին Ատրպատականի ամիրա Յուսուփը Վասպուրականի Գագիկ և Գուրգեն Արծրունի իշխանների օգնությամբ ներխուժել է Բագրատունյաց թագավորություն: Հնգամյա պայքարից հետո Սմբատ Ա-ն հարկադրված հանձնվել է Յուսուփին, որը, դրժելով խոստումը, գլխատել է արքային:

Սմբատ Ա-ի որդին՝ Աշոտ Բ Երկաթը, տևական պայքարում (914–922 թթ.) վտարել է արաբներին, սանձել կենտրոնախույս ուժերին, միավորել երկիրը: Անզավակ Աշոտ Բ-ին հաջորդել է եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը: Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխել է Կարս, իսկ կաթողիկոսական աթոռը՝ Աղթամար կղզուց Շիրակ: Աբասի որդու՝ Աշոտ Գ Ողորմածի օրոք սկսվել է Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման նոր ժամանակաշրջան: Հաջորդ արքան՝ Սմբատ Բ Տիեզերակալը, ուժեղացնելով կենտրոնական իշխանությունը, ձգտել է մահմեդական ամիրությունների և Բյուզանդիայի հետ վեճերը հարթել խաղաղ ճանապարհով: Սակայն Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի օրոք (989–1020 թթ.):
Բյուզանդիան 967 թ-ին զավթել է Տարոնի իշխանությունը, 1000 թ-ին՝ Տայքի կյուրապաղատությունը, 1016– 1021 թթ-ին՝ Վասպուրականը: Գագիկ Ա-ի ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, Բյուզանդիայի ճնշմամբ Անի-Շիրակի թագավորությունը «կտակել» է կայսրությանը: Կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը 1022 թ-ի հունվարին Տրապիզոնում Վասիլ II կայսեր հետ կնքել է պայմանագիր, որով Հայոց թագավորի մահից հետո Բագրատունյաց թագավորությունը միացվելու էր Բյուզանդիային: Հովհաննես-Սմբատը և նրա եղբայր Աշոտ Դ-ն թագավորությունը բաժանել են. Շիրակը՝ շրջակա գավառներով, մնացել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության արևելյան կողմերն անցել են Աշոտին:
Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան (1042 թ.), պաշարել Անին: Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին: 1045 թ-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմաքոսը գրավել է Անին և վերացրել Բագրատունիների հայկական պետությունն ու Բագրատունիների արքայատոհմի հիմնական ճյուղի իշխանությունը Հայաստանում:
Բագրատունիներն ունեցել են մի քանի ճյուղավորում՝ Տարոնի, Մոկքի, Կարսի (Վանանդի) և Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան): X դարի 2-րդ կեսին և մասամբ XI դարում այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղաքական միավորումներ: Տարոնի Բագրատունիները, որոնք սերում են Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ («արքայիկ» պատվանունով) որդիներից, և Բագարատի եղբայր Սմբատի որդի Մուշեղից սերած Մոկաց Բագրատունիները X դարի 2-րդ կեսին տեղափոխվել են Բյուզանդիա: 963 թ-ին Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղը հիմնել է Վանանդի (Կարսի) թագավորությունը և սկիզբ դրել Բագրատունիների նոր ճյուղի: Աշոտ Գ-ի որդի Գուրգենը գահակալել է Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունում՝ սկզբնավորելով Կյուրիկյանների հարստությունը (972–1113 թթ.): Այդ թագավորության վերացումից (1113 թ.) հետո այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ: Նրանց մասին հիշատակություն կա մինչև XVI դարի սկիզբը, որից հետո հայ Բագրատունիներն դուրս են եկել պատմության ասպարեզից:





Հայ Բագրատունիների արքայացանկը
Աշոտ Ա Մեծ (885–890 թթ.), Սմբատ Ա (890–914 թթ.), Աշոտ Բ Երկաթ (914–929 թթ.), Աբաս (929–953 թթ.), Աշոտ Գ Ողորմած (953–977 թթ.), Սմբատ Բ (977–989 թթ.), Գագիկ Ա (989–1020 թթ.), Հովհաննես-Սմբատ (1020–41 թթ.), միաժամանակ՝ Աշոտ Դ (1022–40 թթ.), Գագիկ Բ (1042–45 թթ.)


Աշոտ Ա

Աշոտ Ա (ծնթանհայտ – 890), Հայոց թագավոր 885-ից։ Բագրատունյաց հարստության հիմնադիրը։855–ին փոխարինել է Հայոց սպարապետ Սմբատ Ա Բագրատունուն։ 862–ին խալիֆայությունիցստացել է Հայոց իշխանաց իշխանի տիտղոսը։ Նույն թվականին Աշոտ Ա սպարապետությունըհանձնել է եղբորը՝ Աբասին։ Թուլացող Արաբական խալիֆայությունը Աշոտին է արտոնել ամբողջԱրմինիայի հարկահանությունը։ Աշոտի ձեռքում կենտրոնացավ երկրի վարչականռազմական ևտնտեսական իշխանությունըարաբական տիրապետությունը դարձավ ձևական։ Աշոտը ձախողեցԱրմինիայի ոստիկանի դավադրությունը՝ վտարելով նրան Հայաստանից։ Վարպետորեն օգտվել էարաբաբյուզանդական մրցակցությունից։ Վասիլ I կայսրը Աշոտից խնդրել է թագադրել իրեն իբրևհին թագադիր տոհմի ներկայացուցչի և դաշինք կնքելիսկ Բյուզանդիայի Փոտ պատրիարքը,եկեղեցական միաբանության առաջարկ անելովԱշոտին անվանել է «բարետոհմությամբքաջահայտհզորագույնբարձրագույն և վսեմագույն»։
Աշոտը որպես փորձված պետական գործիչ և զորավարմեծ ուշադրություն էր դարձնում առաջինհերթին երկրի պաշտպանությանըՆա ճնշեց Վանանդի իշխանների ելույթը և Վանանդ գավառըԿարս բերդաքաղաքով միացրեց իր տիրույթներինՆա միջամտել է իշխանական տների միջևծագած դժգոհություններինԱվելի բարդ էր Վասպուրականի Արծրունի և Սյունիքի Սյունիիշխանական տների խնդիրըԴրանք իրենց կարողությամբ և ռազմական ուժով քիչ էին զիջումԲագրատունիներինՍակայն Աշոտ Ա թագավորին հաջողվեց խաղաղ ճանապարհովխնամիականկապեր հաստատելովավատատիրական այս հզոր տները ևս ենթարկել իր իշխանությանըՀայոցթագավորն իր իշխանությանը ենթարկեց ՎասպուրականիԳուգարքիՍյունիքիԱրցախիհայկական իշխանություններըինչպես նաև Հայաստանի հարավի արաբական ամիրայությունները:Դրանով հայկական հողերի մեծ մասը միավորեց մեկ պետության մեջ:
Հաջող արշավանքներով Աշոտ Ա-ն ծանր հարվածներ հասցրեց կովկասյան լեռնականներինորոնքասպատակում էին Վիրքը և ԱղվանքըՄինչ այդ նրա ազդեցության տակ հայտնված այդ երկրներնընդունեցին Աշոտի իշխանությունըՀայոց թագավորությունն ընդարձակվեց՝ տարածվելով մինչևԿովկասյան լեռնաշղթա:
Դեռևս 870–ական թթկեսերին Արծրունյաց և մյուս իշխանները Հայոց կաթողիկոսի հետ միասինարաբական խալիֆայից պահանջել էին ճանաչել Աշոտի թագավորությունը։ Հայերին սիրաշահելու,Բյուզանդիայից վանելու նպատակով խալիֆայությունը կատարել է նրանց պահանջըՄութամիդխալիֆան 885–ին թագ է ուղարկել Աշոտին։ Աշոտը ընդունել է նաև Վասիլ I կայսեր ուղարկած թագը՝գտնելով միջազգային ճանաչում։ Աշոտը ցուցաբերել է ռազմաքաղաքականդիվանագիտականմեծ ձեռներեցություն՝ ամրապնդելով պետությունը։ Նստավայրն էր Բագարան ամրոցը։ Նրագերիշխանությունը ճանաչում էին նաև ՎրացԱղվանից իշխանները և Հայաստանի արաբականամիրայությունները։ Բյուզանդիայի Կոստանդին Ծիրանածին կայսրը գրում էոր Աշոտը «տիրում էրԱրևելքի բոլոր երկրներին»։

Սմբատ Ա
Սմբատ Ա (ծն.թանհայտ–914), Հայոց Բագրատունի թագավոր 890–ից։ Հաջորդել է հորը՝ Աշոտ Աին։ Նա շարունակեց հոր ճկուն դիվանագիտությունը՝ բարեկամական հարաբերություններ պահպանելով Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության հետ: 885–ից՝ Իշխանաց իշխան։ 890–ինՀայոց Գուգարք և Ուտիք նահանգներում զսպել է տեղի իշխանների երկպառակտչությունները։ Նրա օրոք Հայկական տերության սահմաններն ավելի ընդարձակվեցին: Սմբատն իրեն ենթարկեց Աբխազաց թագավորությունը և հյուսիսկովկասյան մի շարք ցեղերի՝ կայազորներ հաստատելով թե' այդ երկրներում և թե' Ալանաց դռներում: Իրեն հզոր արքայից արքա զգալով՝ նա թագավորական թագ տվեց վրաց Ատրներսեհ իշխանին և Հայոց Արևելից կողմերի Համամ իշխանին, իսկ իրեն հռչակեց «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»: Նրա օրոք երկիրը տնտեսապես բարգավաճում էր, ամենուրեք ծավալվում էր խաղաղ շինարարություն: Հոր մահից հետո Գեորգ Բ Գառնեցիկաթողիկոսի և վրաց Ատրներսեհ գահերեց իշխանի ձեռքով Շիրակավանում օծվել է թագավոր։Դիմակայել է հորեղբոր՝ սպարապետ Աբասիգահին զինված ուժով տիրելու փորձերին։ 892–ինԱրաբական խալիֆայությունըիսկ 893–ին Բյուզանդական կայսրությունը ճանաչել են նրաթագավորությունը։ Սմբատ Ա 893–ին Բյուզանդիայի Լևոն VI կայսեր հետ կնքել է առևտրականշահավետ համաձայնագիր։ Իր դիրքերն ամրապնդելու նպատակով Սմբատ Ա-ն 893թ. բարեկամության և առևտրական նոր պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ:
Նրա օրոք Բագրատունյաց թագավորությունն ընդգրկել է Հայաստանի մեծագույն մասը։ Սմբատ Աիգերիշխանությունը ճանաչել է Սյունիքի իշխաններըՎասպուրականի ԱրծրունիներըՀայոցԱղվանքի թագավոր Համեմ Արևելցինվրաց գահերեց իշխան Ատրներսեհը։ Սմբատ Ա արաբականամիրաներից ազատագրել է Դվինըհնազանդեցրել Հայոց թագավորության կազմում գտնվող մյուսարաբական ամիրայություններընրանց ստիպել հարկ վճարել և զորք տրամադրել։ Նրա օրոք բարձրզարգացման են հասել արհեստագործությունըառևտուրըգյուղատնտեսությունը,քաղաքաշինությունըմշակույթը։ Արքայանիստը Բագարանից տեղափոխվել է Շիրակավան։Սմբատ Աի հաջողություններից անհանգստացած Արաբական խալիֆայությունը Հայաստանի դեմ էդրդել Ատրպատականի ամիրա Սաջյան Աֆշինին՝ նրան շնորհելով Հայաստանում հարկերհավաքելու իրավունք և ոստիկանի պաշտոն։ Վերջինս 893–ին հարձակվել է Հայաստանի վրա,սակայն հայկական 30 հազարանոց բանակը Ատրպատականի սահմանի մոտ նահանջի է մատնելնրան։ 894–ին Սմբատ Ա Աֆշինին պարտութան է մատնել Դողս գյուղի ճակատամարտում։ ՍակայնՄիջագետքի արաբական կուսակալ Ահմադ Շայբանիներբ գրավել է Աղձնիքն ու ՏարոնըՍմբատ Աստիպված հաշտության պայմանագիր է կնքել դարձյալ Հայաստան ներխուժած Աֆշինի հետ։Օգտվելով կարճատև խաղաղությունիցՍմբատ Ա զբաղվել է իր թագավորության հյուսիսայինսահմանների ամրացմամբ։ Այնուհետև Սմբատ Ա ստիպված է եղել դիմակայել Ատրպատականինոր ամիրա Յուսուֆի նվաճողական քաղաքականությանը։ 901–ին Յուսուֆը գրավել է Դվինըբայց,երկյուղելով հայոց բանակի հետ վճռական ճակատամարտիցհաշտության պայմանագիր է կնքել ևնահանջել։ 908–ին Յուսուֆը Սմբատ Աի դեմ է հանել Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունուն`նրան հռչակելով «թագավոր հայոց»։ Երկրի ներսում ծագել են ֆեոդալական նորերկպառակտչություններորոնց պատճառով Սմբատ Ա չի կարողացել հակահարված տալ 909–ինՀայաստան ներխուժած Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու զորքերին։ 910–ինՁկնավաճառի ճակատամարտում պարտություն կրելով , Սմբատ Ա ամրացել է Կապույտ բերդում,ապա երկիրն ավերածություններից փրկելու համարհանձնվել Յուսուֆին։ Վերջինսդրժելով անձիանվտանգության պահպանման իր երդումընրան շղթայակապ տեղափոխել է Դվինխոշտանգել՝պահանջելով հանձնվելու հրաման տալ Երնջակ բերդի պաշտպաններին։ Սմբատ Ա մերժել էբռնակալի պահանջընրան գլխատել ենմարմինը խաչ հանել Դվինի հրապարակում։ Սմբատ Աիգահը ժառանգել է որդին՝ Աշոտ Բ Երկաթը։
Աշոտ Բ Երկաթ

Աշոտ Բ Երկաթ (ծն. թ. անհայտ–929), Հայոց թագավոր 914–ից։ Հաջորդել է հորը՝ Սմբատ Ա Բագրատունուն։ Աշոտ Բ–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Աշոտ Երկաթը, հոր վրեժն առնելու և երկիրն ազատագրելու համար, հավատարիմ մնացած զորագնդերի գլուխ անցած, ոչնչացրեց կամ դուրս վռնդեց երկրի կարևոր բերդերում ամրացած արաբական զորագնդերը: Յուսուֆն էլ իր հերթին բռնությունների ենթարկեց անգամ իր կողմն անցած հայ իշխաններին, որոնք նոր միայն հասկացան, թե ինչ ճակատագրական սխալ են թույլ տվել՝ անցնելով արաբների կողմը: Հասկանալով, որ օրհասական պահին փրկությունը միասնության մեջ է, նրանք աստիճանաբար համախմբվեցին Աշոտ Բ-ի շուրջը: Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910–ին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։ 915 թ. Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, Աշոտ Բ մեկնեց Բյուզանդիա, բանակցեց Կոստանդին VII կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր և տվեց օգնական զորք։ Աշոտ Բ ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ Բ–ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ Սմբատ Ա–ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915–ին ճանաչվեց որպես Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ Բ–ի հակաթոռը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը փորձ արեց հաշտեցնել նրանց։ Թեև Աշոտ Շապուհյանն ստացավ Վաղարշապատն իր շրջակայքով, բայց չդադարեցրեց պայքարը։ Աշոտ Բ–ի դեմ դուրս եկան նաև Գուգարքի Շամշուլդե բերդի տերերը։ Ապստամբեց նաև աները՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան։ Աշոտ Բ գերի վերցրեց Սահակ Սևադային ու նրա որդուն և կուրացնել տվեց նրանց։ Նա հարկադրված եղավ պայքարել նաև Ուտիք նահանգի ապստամբ իշխան Ցլիկ Ամրամի և վրաց Գուրգեն իշխանի դեմ։ Աշոտ Բ ստիպված էր քաշվել Սևանա կղզին և այնտեղից կազմակերպել պայքարը։ 921 թ. Աշոտ Բ-ն իր փոքրաթիվ զորաջոկատով ամրացավ Սևանա կղզում: Արաբական զորքերի հրամանատար Բեշիրը փորձեց գրավել կղզին, սակայն Աշոտ Բ-ն մի մառախլապատ օր նավակներում տեղավորեց իր լավագույն ռազմիկներին և, դեռ ափ չհասած, հանկարծակի սկսեց ուժգնորեն նետահարել արաբներին: Հայոց թագաժառանգի այդ անակնկալ համարձակ գործողությունը խուճապի մատնեց արաբներին: Խուճապահար նահանջող թշնամու վրա հարձակվեց Գևորգ իշխանի ջոկատը և մի նոր ջարդ տվեց նրան:
Սևանի փայլուն հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբասի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը: Այնուհետև նրանք հաղթանակ տարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ:
Բյուզանդիան փորձում էր Հայաստանի և Վրաստանի ուժերը ուղղել արաբների դեմ: Ուստի, երբ Աշոտ Բ-ն 921թ. մեկնեց Կոստանդնուպոլիս, բյուզանդացիներն անմիջապես դաշինք կնքեցին նրա հետ:
Արաբները, համոզվելով, որ Հայաստանը զենքի ուժով այլևս չեն կարող իրենց ենթարկել, ստիպված դիմեցին զիջումների, որպեսզի Հայոց թագավորությունը չանցնի Բյուզանդիայի կողմը: 922թ. խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա: Դրանով արաբները ճանաչեցին Աշոտ Երկաթի գերակայությունը տեղական մյուս բոլոր արքայիկների նկատմամբ: Արքայական այս բարձր տիտղոսը Անիի Բագրատունիները կրեցին մինչև թագավորության անկումը:
922–ին Աշոտ Բ–ին շնորհվեց «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Աշոտ Շապուհյանը դուրս մղվեց ասպարեզից։ Խիզախության և կորովի համար Աշոտ Բ ստացել է «Երկաթ» մականունը։
 Աբաս
Խաղաղ անցան Աշոտ Բ Երկաթ-ի թագավորության վերջին տարիները: Անժառանգ Աշոտից հետո գահ բարձրացավ նրա եղբայր, Կարսի կառավարիչ Աբասը (928-953): Կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը։ Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխեց Կարս և այն դարձրեց իր թագավորության նոր մայրաքաղաքը: Կարսը կարճ ժամանակամիջոցում աճեց, կառուցապատվեց և դարձավ Հայաստանի նշանավոր քաղաքներից մեկը: Երկարատև և ավերիչ պատերազմից հետո բնակչությունը ձեռնամուխ եղավ երկրի քայքայված տնտեսությունը վերականգնելուն:
Կենտրոնական իշխանության հզորացմանն էր ձգտում նաև Հայոց եկեղեցին: Նկատի առնելով այդ հանգամանքը՝ Աբասը 948թ. Աղթամար կղզուց կաթողիկոսական աթոռը տեղափոխեց պետության մայրաքաղաք: Անանիա Մոկացի կաթողիկոսը հաստատվեց Կարսում: Հետագայում այն տեղափոխվեց սկզբում Շիրակի Արգինայի վանքը, իսկ այնուհետև՝ Անի: Նրան են ենթարկվել ութ եպիսկոպոսական թեմեր։ Սակայն Աբասն ընդունել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու գահերեցությունը, պայքարել Բյուզանդիայից պարտադրվող քաղկեդոնականության դեմ։
Աշոտ Գ
Աբասին հաջորդեց նրա որդի Աշոտ Գ-ն (953-977): Վերջինս պետության ամրապնդման ու կենտրոնացման համար ավելի վճռական քայլերի դիմեց: Նա էլ ավելի մեծացրեց մշտական բանակը, որը պետք է պաշտպաներ երկրի անվտանգությունը: Հայոց բանակը պարտության մատնեց կովկասյան լեռնցիներին՝ վերջ դնելով նրանց ասպատակություններին:
953–ին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961–ին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի: Երկրում մեծ չափերով ծավալվում էր շինարարությունը: Երկրի գլխավոր կենտրոններում հիմնվեցին վանքեր, դպրոցներ ու հիվանդանոցներ: ։ Աշոտ Գ–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966–ին հիմնել է Սանահինի, իսկ 976–ին՝ Հաղպատի վանքերը ։ Դրանք դարձան միջնադարյան Հայաստանի մշակույթի խոշորագույն կենտրոններ: Աշոտ Գ-ն հոգատար էր աղքատների, կույրերի, անդամալույծների նկատմամբ: Նրանց համար բացվում էին հիվանդանոցներ և այլ բարեգործական հաստատություններ: Դրա համար էլ ստացավ Ողորմած մականունը:
Սակայն Աշոտ Ողորմածը հարկ եղած պահին մարտի դաշտում էր: 973–ին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Հովհան Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև:
Սմբատ Բ
Երկրի բարգավաճումն ու շինարարական լայն գործունեությունն ավելի մեծ թափով շարունակվեցին Աշոտ Գ-ի հաջորդ Սմբատ Բ-ի օրոք (977-990): Ամենուր կառուցվում էին եկեղեցիներ, տաճարներ, դպրոցներ, պալատներ, բերդեր, իջևանատներ, կամուրջներ ու ջրմուղներ: Սմբատ Բ–ի գահ բարձրանալուն և Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելուն փորձել է խոչնդոտել հորեղբայրը՝ Կարսի թագավոր Մուշեղ Ա–ն։ Վերջինս 982–ին Սմբատ Բ–ի դեմ արշավանքի է դրդել Ատրպատականի Սալարյանների ամիրայությունը, սակայն ինչպես այդ, այնպես էլ 988–ին Ատրպատականի Ռավվադյանների ամիրայության արշավանքը չեն սասանել Անիի թագավորությանը։ Ընդհանուր առմամբ Սմբատ Բ վարել է խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հարևան մահմեդական ամիրայությունների և Բյուզանդական կայսրության հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանությանը և տնտեսական զարգացմանը։
Հայաստանում դեռևս շարունակում էին պահպանվել արաբական ամիրայությունները: Մասնավորապես Դվինում շարունակում էր գոյատևել արաբական մի ամիրայություն: Սմբատ Բ-ի թագավորության շրջանում Դվինի ամիրան հանդգնեց հանկարծակի հարձակվել Շիրակի վրա և անգամ նկատելի հաջողության հասավ: Սակայն Սմբատը կարողացավ գլխովին ջախջախել թշնամուն: Նա Դվինի ամիրայությունը՝ արաբների այդ վերջին հենակետը, 987թ. միացրեց իր թագավորությանը: Հայոց Սմբատ Ա թագավորը, թագ տալով վրաց իշխան Ատրներսեհին և Հայոց Արևելից կողմերի իշխան Համամին, ավատատիրական անջատողական ձգտումների համար պարարտ հող նախապատրաստեց: Ճիշտ է, նրանք ենթարկվում էին Սմբատ Ա-ին, որն իրեն կոչում էր «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»: Արծրունիների գլխավորությամբ, 908թ. թագավորության վերածվեց, ինչպես տեսանք, նաև Վասպուրականը: Աշոտ Բ Երկաթի հաջորդները, որ լուրջ քայլեր ձեռնարկեցին ուժեղացնելու կենտրոնական իշխանությունը, հանդիպեցին ոչ միայն իշխանական դասի համառ դիմադրությանը, այլև արտաքին ուժերի դիվանագիտական կամ զինված միջամտությանը:
Տնտեսական կյանքի զարգացումը երկրի ուժեղ իշխանություններում տնտեսական կենտրոններ ձևավորեց, ինչը կենտրոնական իշխանությունից անջատվելու ձգտումների նախադրյալներ ստեղծեց: Անջատողական այդ փորձերը խրախուսվում էին Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության կողմից: Նրանցից առաջինը չէր հաշտվում Հայաստանը կորցնելու փաստի հետ, իսկ երկրորդը ծրագրում էր, Հայոց թագավորությունը տրոհելով, տիրանալ Հայաստանին:
Բագրատունի գահակալներն ամեն ինչ անում էին կենտրոնաձիգ իշխանությունն ուժեղացնելու համար: Սկզբնապես նրանք հասան նկատելի հաջողությունների, սակայն ավատատիրական անջատողական ձգտումներն ավելի ուժեղ գտնվեցին: X դ. սկզբներից սկսած միայն բուն Հայաստանում ձևավորվեցին մի քանի մեծ ինքնավարություն ունեցող թագավորություններ և իշխանություններ:
Գագիկ Ա

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը մեծ վերելք ապրեց Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-իթագավորության շրջանում (990-1020): Կրել է «Հայոց և վրաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրիտնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրահաջողությամբ շարուկակել է պայքարը՝Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։Կազմակերպել է արքունի մշտական զորքզինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել էԲագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի ԴավիթԿյուրապաղատիվրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ X-րդ դարի վերջինԱտրպատականի ամիրա Մամլունըդաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ,արշավել է Դավիթ Կյուրապաղատի և Գագիկ Աի դեմմտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Աի,Կարսի Աբաս թագավորիԴավիթ Կյուրապաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետեն մղել թշնամուն։ 998–ին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնելթշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետշպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։ 1000–իներբ Տայքի գրավումից հետոբյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրացիշխաններըսակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել ենԼոռուԿարսի և Սյունիքի թագավորները։ 1001–իներբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել,Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետվերադարձրել։ Գագիկ Աի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմաններըտարածել են Կուր գետից մինչև ԱպահունիքՇամքորից մինչև Վաղարշակերտ։
Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։
Անիի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։
Հովհաննես – Սմբատ
Հովհաննես–Սմբատ (ծն. թ. անհայտ –1041), Հայոց Բագրատունի թագավոր՝ 1020–ից։ Գագիկ Ա–ի ավագ որդին։ Հոր մահից հետո Հովհաննես–Սմբատի կրտսեր եղբայր Աշոտ Դ գահին տիրելու նպատակով Վասպուրականի օժանդակ զորքով հարձակվել է Անիի վրա։ Հայ իշխանների, կաթողիկոսի և աբխազաց ու վրաց թագավորի միջամտությամբ Հովհաննես–Սմբատի ու եղբոր միջև համաձայնություն է կայացել, և Հովհաննես–Սմբատը մնացել է Հայոց թագավոր։ Նրա իրավասության տակ էին մնում Անի–Շիրակը, Այրարատը, Աշոցք և Տավուշ գավառները, Ամբերդ, Կայան, Կայծոն բերդերն իրենց շրջակայքով, իսկ թագավորության մնացած տարածքին տիրելու էր Աշոտը, որը եղբոր մահից հետո դառնալու էր «Ամենայն հայոց թագավոր»։ Գահակալական պայքարի հետագա սրման պայմաններում Աշոտը դիմում է Բյուզանդիայի Վասիլ II կայսրին և ռազմական օգնություն ստանում նրանից ընդդեմ Հովհաննես–Սմբատի։ Բյուզանդական զորքի հարձակումը Հայաստանի վրա կանխելու նպատակով Հովհաննես–Սմբատը Վասիլ II–ի հետ բանակցելու համար Տրապիզոն է ուղարկում Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին։ 1022–ի հունվարին կնքված պայմանագրով, համաձայն Հովհաննես–Սմբատի թողած կտակի, նրա մահից հետո Բագրատունյաց թագավորության հողերը տրվելու էին Վասիլ II–ին։ Պայմանագրի ելքից դժգոհ Հովհաննես–Սմբատը Պետրոս Ա Գետադարձի փոխարեն կաթողիկոս նշանակեց Սանահինի ուսուցչապետ Դիոսկորոսին։ 1032–ին Հովհաննես–Սմբատը ամուսնացել է Բյուզանդիայի Ռոմանոս Արգիրոս կայսեր եղբոր դստեր հետ։ 1038–ին վերանորոգել է տվել Հռոմոսի վանքը։
Աշոտ Դ
Աշոտ Դ (ծն. թ. անհայտ–1040), Հայոց թագավոր 1022–ից։ Գագիկ Ա–ի որդին։ Իշխանությանը տիրանալու հավանականությամբ 1020–ին ապստամբել է ավագության իրավունքով գահը ժառանգած եղբոր՝ Հովհաննես–Սմբատի դեմ։ Օգնական զորք ստանալով Վասպուրականի թագավոր Սենեքերիմից՝ պաշարել է Անին։ Ճակատամարտում հաղթել է եղբորը։ Հայ իշխանի միջնորդությամբ 1022–ին հաշտություն է կնքվել, որով Հովհաննես–Սմբատը թագավորելու էր Անիում և շրջակա գավառներում, իսկ Աշոտ Դ՝ Պարսկաստանին և Վրաստանին սահմանակից գավառներում։ Հաշտությունից հետո էլ եղբայրների միջև շարունակվել է պայքարը։ Աշոտ Դ օգնություն է ստացել նաև Բյուզանդիայի կայսր Վասիլ II կողմից։
Գագիկ Բ
Գագիկ Բ (մոտ 1024-1079), Հայոց թագավոր 1042-1045 թթ–ին։ Բագրատունիների հարստությունից։
Հովհաննես–Սմբատի մահից հետո, բյուզանդական զորքերը ներխուժել են Բագրատունյաց Հայաստան՝ գրավելու Հովհաննես–Սմբատի՝ 1023 թ–ին Բյուզանդիային կտակած հողերը և պաշարել Անի մայրաքաղաքը։ Հայկական զորքը և Անիի բնակչությունը, սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ, քաղաքի պարիսպների տակ ջախջախել են բյուզանդական բանակը։ Դրանից հետո գահ է բարձրացել Աշոտ Դ–ի որդին՝ 18–ամյա Գագիկ Բ։ Բյուզանդական զորքերի երեք անհաջող արշավանքներից հետո Կոստանդին Մոնոմախ կայսրը բանակցությունների պատրվակով իր մոտ է հրավրել Գագիկ Բ–ին։ Թագավորությունը պահպանելու կողմնակիցները զգուշացրել են Գագիկ Բ–ին՝ չընդունել հրավերը, սակայն բյուզանդական կողմնորոշման պարագլուխներ Վեստ Սարգիսը և Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսները համոզել են Գագիկ Բ–ին մեկնելու։ Կայսրը Գագիկ Բ–ից պահանջել է հրաժարվել գահից՝ հօգուտ Բյուզանդիայի։ Գագիկ Բ երկար դիմադրել է, բայց երբ Վեստ Սարգիսը և Պետրոս Ա Գետնադարձ կաթողիկոսները կայսրին են ուղարկել Անիի բանալիները ու հայտնել, որ իբր հայերը որոշել են Անին տալ Բյուզանդիային, Գագիկ Բ հրաժարվել է գահից։ 1045 թ–ին բյուզանդական զորքերը չորրորդ անգամ խուժել են Բագրատունյաց Հայաստան, գրավել Անին, կործանելով հայ Բագրատունիների թագավորությունը։ Գագիկ Բ եղել է կրթված, գրասեր անձնավորություն։ Սպանվել է Կնդռոսկավիս բերդի երեք հույն եղբայրների կողմից: Գագիկի մահվան վրեժը լուծել է Ռուբինյանների տոհմից Թորոս Ա իշխանը` սպանելով երեք եղբայրներին և հետ վերցնելով Գագիկի թագն ու այլ արքայական հարստությունները:






Կարա-Կոյունլու

 



Կարա-Կոյունլուները դրանք վաչկատուն,ռազմիկ ցեղախումբ են: Դրոշի վրա կրել են սև խոյի պատկեր: XIV դարում տարածվել են Մեծ Հայքի կենտրոնական և հարավային նահանգներում՝ Ատրպատականում: 1378 թ. Կարա-Մուհամեդ Տուրմուշը միավորել է Ալաշկերտում և Կոգովիտում հաստատված Կարա-Կոյունլու բոլոր ցեղերը և ստեղծել ինքնուրույն, կենտրոնացված ամիրայություն:Կարա-Մուհամեդին հաջորդել է որդին՝ Կարա-Յուսուֆը, որը իրեն է ենթարկել Հայաստանի ու Ատրպատականի մեծ մասը: 1393-ին պարտություն կրելով Լենկ-Թեմուրից փախչում է Մամլուքյան Եգիպտոս: 1406 թ.-ին Լենկ-Թեմուրի մահից հետո Կարա-Յուսուֆը վերադառնում է և վերահաստատում իր տիրապետությունը՝ Ատրպատականում և Հայաստանի հյուսիսային նահանգներում, մայրաքաղաք հռչակում Թավրիզը: 1408 թ.-ին նա նվաճել է Հուլավյան իշխանության ենթակա երկրների մեծ մասը՝ Մերդին, Արզն և Երզնկա քաղաքները, նրանց շրջակա գավառներով: 1410 - ին, Մշո դաշտում պարտության մատնելով Աղ-Կոյունլուների առաջնորդ Կարա-Յուլուք Օսմանին , ամրացրել է իր պետության արևմտյան սահմանները, իսկ 1411-ին գրավում Բաղդադը: Սակայն Կարա-Յուսուֆի հաջողությունները երկար չտևեցին 1417 թ-ին նրա վրա արշավեցին՝ արևելքից Թեմուրդ սուլթան Շահռուհի (Լենկ-Թեմուրի որդի) զորքերը, հարավ-արևմուտքից աղ- կոյունլուները:

1418-ին Խլաթի մոտ պարտության է մատնում աղ- կոյունլուներին և շտապում արևելք սուլթան Շահռուհին ընդառաջ, բայց ինչ-ինչ պատճառներով նա 1420-ին ճանապարհին մահանում է: Նրան հաջորդում է որդին ՝ Կարա- Իսքանդարը:

Կարա- Իսքանդարը ձգտելով ստեղծել կենտրոնացված պետություն, փորձել է ստանալ տեղի հայերի օժանդակությունը իրեն հռչակել է <<շահ-ի Արման>> և պետական ու զինվորական բարձր պաշտոններ է տվել հայ իշխաններին՝ Սյունյաց Ամիր Ռուստամ Օրբելյանին:

Իսքանդարը, Սեբաստիայի, Խարբերդի,Դերջանի և այլ վայրերի հայ բնակչությանը զանգվածային բռնագաղթով բնակեցրել է Սյունիքում և Այրարատում: 1426-ին գրավել է Մակուի բերդը՝ վերացնելով այնտեղի հայկական կաթոլիկ իշխանությունը: Այնուհետև հպատակեցնում է Շիրվանշահ Խալիլուլահ I-ին: Իսքանդարի կառավարման ժամանակ երկրում տիրում է անկայունություն: Եվ օգտվելով դրանից, Իսքանդարի եղբայր Ջհանը Թեմուրդ-Շահռուհի օգնությամբ Երնջակ բերդում սպանում է եղբորը՝ Իսքանդարին և իշխանությունը վերցնում իր ձեռքը 1437-ին:

Ջհանը ընդունում է Շահռուհի գերիշխանությունը և նրա կողմից հռչակվում շահ և ստանում Ջհանշահ անունը: Ջհանշահը իր իշխանությունը ամրապնդում է Վրաստանում ,Հայստանում, Աղվանքում, Ատրպատականում: 1453-ին Ջհանշահը արշավում է Թեմուրյանների վրա և մի քանի տարվա ընթացքում նվաճում ամբողջ Իրանը հասնելով մինչև Խորասան: Ելնելով իր տերության շահերից Ջհանշահը մեղմ քաղաքականություն է վարել պետությոան տնտեսության կարևոր դեր խաղացող հայերի նկատմամբ: Նա սերտ կապերի մեջ է եղել Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ Աղթամարեցու հետ: Օժանդակել է հայոց կաթողիկոսության Էջմիածնում վերահաստատելուն (1441): Ջհանշահի օրոք Կարա-Կոյունլուների պետությունը հենվում էր քաչվորական ռազմաֆեոդալական ավագանու և մահմեդական հոգևորականության վրա: 1467-ին Աղ-Կոյունլուների առաջնորդ Ուզուն-Հասանը Ճապաղջուրի մոտ պարտության է մատնում և սպանում Ջհանշահին (դավադրության պատճառով) և գրավում Հայաստանը, Ատրպատականը, Հյուսիսային Իրաքը, Ասորիքը, Վրաստանը: 1468-ին հուլիսին Մարանդի դաշտոիշտում վճռական ճակատամարտում Ջհանշահի ավագ որդի Հասան-Ալիի զորքերը անցել են Ուզուն-Հասանի կողմը,որն իր իշխանությունը տարածել է Կ.-Կոյունլուների ենթակա բոլոր երկրների վրա: Այսպիսով շուրջ 90 տարվա ծավալած ռազմական գործունեությունից հետո ավարտվեց Կ.-Կոյունլուների պետությունը 1468 թ –ին:

Առուստամյան Կառլեն







                                          Արաբական  Խալիֆայություն


   Արաբներն Արաբական թերակղզու հիմնական բնակիչներն են: VII դարի սկզբներին արաբական ցեղերն ընդունեցին նոր կրոն՝ մահմեդականություն, որը նպաստեց նրանց միավորմանն ու հզորացմանը. այն «սրբազան պատերազմի» կոչ էր անում ընդդեմ «անհավատների»՝ այլադավան մարդկանց ու երկրների: Արաբական նվաճումների համար նպաստավոր էր նաև միմյանց դեմ մղած տևական պատերազմների հետևանքով Սասանյան Իրանի և Բյուզանդիայի թուլացումը: 632–656 թթ-ին արաբները նվաճեցին Սասանյան տերությունը, իսկ Բյուզանդիայից բռնագրավեցին Պաղեստինը, Ասորիքը, Եգիպտոսը և ամբողջ Հյուսիսային Աֆրիկան: 711 թ-ին նրանք անցան Ջիբրալթարը և նվաճեցին Իսպանիան: Այնուհետև ներխուժեցին Ֆրանկական պետություն, սակայն 732 թ-ին Պուատիեի ճակատամարտում կրած պարտությունը վերջ դրեց Եվրոպայում նրանց ծավալմանը:

Օմայանների հարստության (661–750 թթ.) հիմնադիր Մուավիան խալիֆության մայրաքաղաք դարձրեց Ասորիքի Դամասկոս քաղաքը: Նա սահմանեց խալիֆների իշխանության ժառանգականության կարգը (մինչ այդ խալիֆն ընտրվում էր). խալիֆը բացարձակ միապետ էր, մահմեդական աշխարհի կրոնապետ և զինվորական առաջնորդ: Գրավյալ տարածքների կառավարումը հանձնվեց ամիրներին (էմիր): Ստեղծվեց տարբերակված հարկահանություն. քրիստոնյաները և հրեաները պետք է ավելի բարձր հարկ վճարեին, քան մահմեդականություն ընդունած ոչ արաբները, բայց արաբների համեմատությամբ` ավելի բարձր: Բոլոր մահմեդականները պետք է ծառայեին բանակում, իսկ ոչ մահմեդականների մուտքը բանակ արգելվում էր: Խալիֆ Աբդ ալ Մալիքի (685–705 թթ.) օրոք արաբերենը հռչակվեց պետական լեզու, որը մեծապես նպաստեց պետության ամրացմանն ու արաբալեզու հարուստ մշակույթի ստեղծմանը: Հատվեցին առաջին արաբատառ դրամները` դինար, դիրհեմ, ֆիլս:
750 թ-ին Օմայանների ընդդիմադիրների ղեկավարներից Աբու ալ Աբբասը հեղաշրջում կատարեց, և իշխանությանը տիրացան Աբբասյանները (750–1055 թթ.): Նրանց հարստության օրոք Արաբական (Բաղդադի) խալիֆությունն առավելագույն ծաղկման հասավ հատկապես VIII–IX դարերում: Աբբասյան նշանավոր խալիֆներից էին Աբու ալ Մանսուրը (754–775 թթ.), Հարուն ալ Ռաշիդը (786–809 թթ.,) և ուրիշներ: Աբբասյանների օրոք հաստատված երկարատև խաղաղությունը նպաստեց տերության տնտեսության բարգավաճմանը: Աբու ալ Մանսուրի օրոք կառուցվեց Բաղդադ մայրաքաղաքը, որը կարճ ժամանակում դարձավ առևտրի, արհեստների, կրթության և կառավարման կենտրոն:
Արաբական խալիֆությունը բազմազգ ավատատիրական բռնապետություն էր, որը երկար չգոյատևեց: Արդեն 756 թ-ին նրանից անջատվեց Կորդովայի Էմիրությունը, հետագայում՝ Մարոկկոն և Թունիսը: IX դարի կեսերին անկախացավ Եգիպտոսը, 885 թ-ին՝ Հայաստանը և այլ երկրներ: Այդ ամենն ավարտվեց 1055 թ-ին սելջուկ-թուրքերի կողմից Բաղդադի գրավումով:

















                            Սասանյանների արքայատոհմի հաստատվելը Պարսկաստանում

Պարթևական պետության մեջ սկսվել էին գահակալական կռիվներ: Ստեղծված իրավիճակից օգտվեցին Սասանյանները,որոնց ձեռքին էր գտնվում երկրի հոգևոր իշխանությունը:Սասանը  վարում էր երկրի գլխավոր սրբարանի՝ Անահիտի մեհյանի քրմապետի պաշտոնը :
Սասանի որդի Պապակը ժառանգելով հորից Անահիտի մեհյանի քրմապետի պաշտոնը, միաժամանակ ամրապնդում էր իր քաղաքական  դիրքերը: Վաղարշ Դ-ի (Պարթևական թագավոր) մահից հետո նա, հափշտակելով  Պարսք նահանգի արքայական գահը , դառնում է <<մարզպան և շահրդար>> Պարսքի, իսկ 208-209թթ. կատարված հեղաշրջման շնորհիվ  իր որդի Շապուհին հռչակում է Պարսք նահանգի Ստահր  մայրաքաղաքի թագավոր:
  Սասանյանները ձեռք են բերում քաղաքական իշխանություն: Վաղարշ Ե-ի (Պարթևական թագավոր)  գահ բարձրանալու տարվանից 208թ. հինգ  տարի անց 213թ. նրա եղբայր Արտավանն իրեն հռչակեց արքայից  արքա  և գահակալական կռիվները եղբայրների միջև շարունակվեց  մինչև Վաղարշ Ե-ի մահը (222/223) :
 Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու  վկայությամբ Հայոց Խոսրով Ա (198-216)  թագավորը  արշավանքներ է ձեռնարկել դեպի հարավ՝ առաջին Սասանյանների դեմ և վերադարձել հարուստ ավարով : Նա Արտավան Ե-ի  դաշնակիցն էր և արշավանքներ էր ձեռնարկում  Արտավանի ախոյանի՝ Վաղարշ Ե-ի դեմ: Սասանյան արքա Արտաշիրը 227 թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցած Որմիզդական Ճակատամարտում պարթևական վերջին թագավոր Արտավան Ե-ն սպանվեց: Պարթևական թագավորությունը կործանվեց:
 227 թվականին Պապակի որդի Արտաշիրը թագադրվեց Տիզբոնում և նրան շնորհվեց <<Արքայից արքա Էրանի>> տիտղոսը: 
Այսպիսով, Արտաշիր Ա-ի (227-243թթ.) գահակալությամբ սկսվում է Սասանյան դինաստիայի իշխանությունն ամբողջ  Էրանշահրում՝ նախկին Պարթևական թագավորության տարածքում:
Սասանյանների դինաստիայի հաստատվելը  ունեցավ խոշոր սոցիալ-տնտեսական և քաղաքական նշանակություն: Մի կողմից թուլացավ Հռոմեական ստրկատիրական կայսրությունը , որն այլևս ի վիճակի չէր ընդարձակելու իր տարածքները արևելքում, մյուս կաղմից՝ հզորանում էր ֆեոդալականացող Պարսկաստանը, որտեղ Սասանյանները ստեղծեցին կենտրոնական  զորեղ պետություն և դարձան ռազմական վճռական ուժ Մերձավոր և Միջին Արևելքում : Դուրս գալով Պարսքից, Արտաշիրը կարողացավ իր իշխանությանը ենթարկել Իրանի արևելյան և հյուսիսային նահանգները: Սկզբնական շրջանում միայն Պարսքը, Խուժաստանը  և Ատրպատականը հայտարարվեցին սասանյան արքայից արքայի դաստակերտ, այսինքն՝ դարձան նոր դինաստիայի ժառանգական սեփականություն: 
Սասանյան արքան պաերազմում էր արևմուտքում ՝ Հռոմեական կայսրության և Մեծ Հայքի թագավորությունների դեմ , իսկ արևելքում ՝ Հնդկաքուշանական թագավորության հետ:
Սասանյանները  ձգտում էին վերացնել առաջին խոցնդոտը՝ հանձին Մեծ Հայքի Արշակունիների թագավորության:
   Սասանյանները  Էրանշահրի կենտրոնական նահանգներում իրենց ապահով չէիին զգում, քանի դեռ ապրում և պայքարում  էին ոչնչացող պարթև Արշակունիների վերգին շառավիղները ՝  Արտավան Ե-ի որդիները  Արտավազդը և նրա եղբայրը (որը չի հիշաակվում),որոնց օգնում էր Հայ Արշակունի թագավորը : Սասանյանները կարողանում են ճնշել ապստամբությունը:

Սասանյան Արքաներ 

Սասան
Պապակ, Սասանի որդի (209—220)
Շապուհ I, Պապակի որդի (209—220)
Արտաշիր Պապական, Պապակի որդի  222/227-240
Պերոզ Ա (239)
Շապուհ Ա (260—274),Մեծ Հայքի թագավոր
Որմիզդ Ա (260—274),  Մեծ Հայքի թագավոր
Վռամ Ա (273—276)
Վռամ Բ (276—293)
Վռամ Գ (293)
Ներսես (293—302)
Որմիզդ Բ (302—309)
Շապուհ Բ (309—379)
Արտաշիր Բ (379—383)
Շապուհ Գ (383—388)
Վռամ Դ (388—399)
Հազկերտ Ա (399—421)
Վռամ Ե (421—439)
Հազկերտ Բ (439—457)
Որմիզդ Գ (457—459)
Պեռոզ (459—484)
Բաղաշ (484—488)
Կավադ Ա (488—496, 498—531)
Զամասպ (496—498)
Խոսրով Ա (531—579)
Որմիզդ Դ (579—590)
Վռամ Չուբին (ոչ Սասանյան տոհմից) գահի անուն` Վռամ Զ (590—591)
Խոսրով Բ (590—628)
Կավադ Բ (628)
Արտաշիր Գ (628—629)
Ֆարուխան Շահրվարազ (ոչ Սասանյան տոհմից), Խոսրով Բ զորավար, շահնշահ (629)
Բորանդուխտ, Խոսրով Բ դուստր (629—630)
Հազարմդուխտ, Խոսրով Բ դուստր (630—631)
Ֆարուխզադ Խոսրով (631—632)
Հազկերտ Գ (632—651)







Комментарии

Популярные сообщения